Իրակլի Ղարիբաշվիլի. Նախնական տվյալներով, մենք հաղթել ենք բոլոր մունիցիպալիտետներում
Իրակլի Ղարիբաշվիլի. Նախնական տվյալներով, մենք հաղթել ենք բոլոր մունիցիպալիտետներում

Նախնական տվյալներով, մենք հաղթել ենք բոլոր մունիցիպալիտետներում,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ինքնակառավարման ընտրությունների երկրորդ փուլի էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո, որը իրականացրել է «Գորբին»՝ «Իմեդի» հեռուստատեսության հրամանով:

Միաժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ընտրողներին ընտրություններին մասնակցելու համար։

«Ուզում եմ շնորհավորել բոլորին երկրորդ փուլում հաղթելու կապակցությամբ։ Շատ շնորհակալ ենք մեր աջակիցներին, շնորհակալություն մեր քաղաքին ամեն ինչի համար։ Ընտրություններն անցել են շատ լավ ու հանգիստ։ Նախնական տվյալներով, բոլոր քաղաքապետարաններում էլ հաղթել ենք։ Պետք է հանգիստ սպասել վերջնական տվյալների հրապարակմանը։ Ցանկանում եմ շնորհավորել Կախա Կալաձեին Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ուզում եմ շնորհավորել նաև բոլոր քաղաքապետերին, մեր բոլոր թեկնածուներին, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։