Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր ներգրավվածությունն Աֆղանստանից տարհանման գործընթացում շատ կարեւոր էր եւ ուրախ ենք, որ մեր եվրոպացի եւ ամերիկացի առաջնորդները դա մեծ երախտագիտությամբ են ընդունում
Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր ներգրավվածությունն Աֆղանստանից տարհանման գործընթացում շատ կարեւոր էր եւ ուրախ ենք, որ մեր եվրոպացի եւ ամերիկացի առաջնորդները դա մեծ երախտագիտությամբ են ընդունում

Մենք տարիներ շարունակ ներգրավված ենք եղել Աֆղանստանում, տարհանման գործընթացում մեր ներգրավվածությունը շատ կարևոր էր, և մենք ուրախ ենք, որ մեր եվրոպացի և ամերիկացի առաջնորդները դա ճանաչում են մեծ երախտագիտությամբ, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողներին Տղիբուլիում:

Նրա խոսքով, Վրաստանը պատասխանատու դերակատար է, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի գործընկեր երկիր:

«Մենք լսեցինք ԱՄՆ-ի հայտարարությունը, որ Վրաստանը շատ արագ գործեց Աֆղանստանից տարհանման գործընթացի ժամանակ: Մենք օպերատիվ կերպով ստեղծեցինք տարհանման կենտրոնը և շատ ճիշտ և արագ կառավարեցինք այս գործընթացը: Մենք պատասխանատու դերակատար ենք և ԱՄՆ-ի, Եվրոպայի գործընկեր, տարիներ շարունակ ներգրավված ենք եղել Աֆղանստանում: Իհարկե, մեր ներգրավվածությունն այս գործընթացում շատ կարեւոր էր եւ ուրախ ենք, որ մեր եվրոպացի եւ ամերիկացի առաջնորդները դա մեծ երախտագիտությամբ են ընդունում», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Թողնել մեկնաբանություն