Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք տեսել ենք եկեղեցու, պատրիարքի հասցեին աննախադեպ զրպարտություններ, որոնք անընդունելի են և հակապետական
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք տեսել ենք եկեղեցու, պատրիարքի հասցեին աննախադեպ զրպարտություններ, որոնք անընդունելի են և հակապետական

Մենք տեսել ենք եկեղեցու, պատրիարքի հասցեին աննախադեպ զրպարտություններ, որոնք անընդունելի են և հակապետական,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ հանդիպումից հետո:

Նա ասաց, որ այսօրվա հանդիպումը հարգանք և համեստություն է հայտնում պատրիարքի, եկեղեցու և պատրիարքարանի հանդեպ:

«Ինձ համար միշտ մեծ երջանկություն ու մեծ պատիվ է հանդիպել Նորին Սրբությանը, մեր պատրիարքին: Այսօրվա հանդիպմանը ես մեկ անգամ ևս արտահայտում եմ մեր մեծ հարգանքը, համեստությունն ու սերը պատրիարքի, ամբողջ եկեղեցու և պատրիարքարանի հանդեպ: Ինչպես գիտեք, այսօր մարտահրավերներով լի ժամանակ է: Մենք ականատես ենք եղել եկեղեցու և պատրիարքի վրա աննախադեպ հարձակման, տեսել և լսել ենք աննախադեպ զրպարտություններ, որն անընդունելի է, հակապետական, թշնամական և չի ծառայում մեր ժողովրդի և եկեղեցու շահերին: Որպես կառավարության ղեկավար՝ ես խոստացա իմ լիակատար  աջակցությունը եկեղեցուն՝ վերահաստատելով իմ համեստ հարգանքն ու սերը», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: