Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք սատարում ենք տարածաշրջանում խաղաղությանը, որը պահանջում է հակամարտությունների խաղաղ լուծում և խաղաղ բանակցություններ
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք սատարում ենք տարածաշրջանում խաղաղությանը, որը պահանջում է հակամարտությունների խաղաղ լուծում և խաղաղ բանակցություններ

Մենք սատարում ենք տարածաշրջանում խաղաղությանը, որը պահանջում է հակամարտությունների խաղաղ լուծում և խաղաղ բանակցություններ: Վրաստանը ձեր ընկերն է և այդպես էլ կլինի, – ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության ղեկավարի խոսքով, երկու երկրները պետք է նպատակասլաց և մոտիվացված լինեն համատեղ ջանքերով ավելի շատ նախագծեր իրականացնելու համար:

«Տիկին խոսնակ, հարգարժան ընկերներ, մեծ պատիվ է լինել այստեղ և հանդիպել ձեզ հետ: Բազմիցս եղել եմ Բաքվում: Դուք հիանալի նշեցիք, որ մենք ոչ միայն հարևաններ ենք, այլև բարեկամներ: Հոյակապ հարաբերություններ կան մեր ժողովուրդների, մեր երկրների միջև: Ես նախկինում հիանալի հարաբերություններ եմ ունեցել նախագահ Ալիեւի հետ, իմ գործընկերների՝ Ադրբեջանի ներքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: Հիմա էլ, որպես Վրաստանի վարչապետ, ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահ Ալիեւի հետ: Մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր ռազմավարական հարաբերությունների, ինչպես նաև այն ռազմավարական նախագծերի վերաբերյալ, որոնք այս երկու ժողովուրդները միասին մշակել են 1990-ականներին և այս դարում ևս: Մենք պետք է նպատակասլաց և մոտիվացված լինենք՝ միասին ավելի շատ նախագծեր իրականացնելու համար: Մենք կարող ենք դա անել: Մենք սատարում ենք տարածաշրջանում խաղաղությանը, որը պահանջում է հակամարտությունների խաղաղ լուծում և խաղաղ բանակցություններ: Վրաստանը ձեր բարեկամն է և այդպես էլ կլինի: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ մեզ ընդունելու` իմ պատվիրակությունն ընդունելու համար: Կորոնավիրուսի պատճառով այցելությունները հաճախակի չէին, բայց մենք պետք է փորձենք ավելի շատ այցելություններ կատարել առաջիկա ամիսներին: Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեզ հրավիրել Վրաստանի խորհրդարանի անունից: Կախա Կուճավան դարձավ Վրաստանի խորհրդարանի նախագահ: Նա Վրաստանի խորհրդարանում Ադրբեջան-Վրաստան բարեկամության խմբի նախագահն է: Այսպիսով, մենք հիանալի հիմք ունենք երկու խորհրդարանական խմբերի միջև արդեն բեղմնավոր և գերազանց հարաբերությունների զարգացման համար: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ և անհամբեր սպասում եմ ձեր ժամանմանը Թբիլիսի», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: