Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք բարձր ենք գնահատում Համաշխարհային բանկի արագ արձագանքը Վրաստանի կարիքներին և համաճարակի ընթացքում ակտիվ ներգրավվածությունը
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք բարձր ենք գնահատում Համաշխարհային բանկի արագ արձագանքը Վրաստանի կարիքներին և համաճարակի ընթացքում ակտիվ ներգրավվածությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Եվրոպայի տարածաշրջանում եւ Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի փոխնախագահ Աննա Բիերդեի հետ կայացած հանդիպման մասին:

«Արդյունավետ հանդիպում ունեցանք Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի փոխնախագահ Աննա Բիերդեի հետ: Մենք բարձր ենք գնահատում Համաշխարհային բանկի արագ արձագանքը Վրաստանի կարիքներին և համաճարակի ընթացքում դրա ակտիվ ներգրավվածությունը: Մենք քննարկել ենք մեր արդյունավետ համագործակցությունը, ընթացիկ և ապագա ծրագրերը, ինչպես նաև Վրաստանում բարեփոխումների ընթացքը և հետհամաճարակային շրջանում մեր նպատակները», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: