Իրակլի Ղարիբաշվիլի. Քութաիսիի միջազգային համալսարանը, որը ստեղծվել է «Քարթու» հիմնադրամի և Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսավորմամբ, եզակի նախագիծ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին ստանալ եվրոպական մակարդակի կրթություն
Իրակլի Ղարիբաշվիլի. Քութաիսիի միջազգային համալսարանը, որը ստեղծվել է «Քարթու» հիմնադրամի և Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսավորմամբ, եզակի նախագիծ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին ստանալ եվրոպական մակարդակի կրթություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելեց Քութաիսիի միջազգային համալսարան և հանդիպեց առաջին կուրսն ավարտած ուսանողների հետ:

Վարչապետը ուսանողների հետ զրույցում կարևորեց Քութաիսիի միջազգային համալսարանի նախագիծը, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս եվրոպական մակարդակի կրթություն ստանալ իրենց երկրում՝ նշելով, որ դա Բիձինա Իվանիշվիլիի գաղափարն էր տարիներ առաջ, որին հաջորդեց այս կարևոր նախագծի իրականացումը:

«Ես ուզում եմ այսօր ևս մեկ անգամ շնորհավորել ձեզ՝ առաջին կուրսն ավարտելու կապակցությամբ: Այս իրոք արտառոց միջավայրը, որը ստեղծվել է «Քարթու» հիմնադրամի և պարոն Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսավորմամբ և օժանդակությամբ, իսկապես եզակի նախագիծ է՝ եվրոպական տիպի համալսարան թե՛ կրթության որակի, թե՛ մակարդակի առումով, որտեղ դուք հնարավորություն ունեք ստանալու եվրոպական մակարդակի կրթություն», – ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ նախատեսվում է համալսարանի զարգացման հետագա փուլը՝ ժամանակակից մարզական համալիրով և այլ շենքերով, որոնք առաջիկայում կավելացվեն համալսարանին:

Միևնույն ժամանակ, ըստ Իրակլի Ղարիբաշվիլիի, առանց կրթության երկրի զարգացումը աներևակայելի է, քանի որ կրթված սերունդը հիմք է միասին ուժեղ Վրաստան կառուցելու համար:

Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Քութաիսիի միջազգային համալսարանի լսարաններ, գրադարան, սրճարան և բնակելի կամպուսներ:

Քութաիսիի միջազգային համալսարանում վարչապետի հետ միասին գտնվում էին ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, խորհրդարանի պատգամավոր Զազա Լոմինաձեն, կառավարության վարչության շրջանների հետ կապերի պետ Լերի Բարնաբիշվիլին, Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեն:

Քութաիսիի միջազգային համալսարան ստեղծելու գաղափարը պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին ու նրա ընտանիքին: Ըստ պաշտոնական տվյալների, «Քարթու» հիմնադրամը ավելի քան մեկ միլիարդ եվրո է ներդնում նախագծի զարգացման համար: Քութաիսիի միջազգային համալսարանը բացվել է 2020 թվականին՝ համաճարակի ժամանակ: Համալսարանի պատվավոր նախագահը աշխարհահռչակ գիտնական է, Մյունխենի տեխնիկական համալսարանի նախկին նախագահ, պրոֆեսոր Վոլֆգանգ Հերմանը: