Իրակլի Ղարիբաշվիլի. Քաղաքական հողի վրա հետապնդումը մենք ավարտեցինք 2012 թվականին, ցանկացած շահարկում անհիմն է
Իրակլի Ղարիբաշվիլի. Քաղաքական հողի վրա հետապնդումը մենք ավարտեցինք 2012 թվականին, ցանկացած շահարկում անհիմն է

Քաղաքական հողի վրա հետապնդումը մենք ավարտեցինք 2012 թվականին, ցանկացած շահարկում անհիմն է,- այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է լրագրողներին:

Այս մեկնաբանությամբ է Ղարիբաշվիլին պատասխանել հարցին սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջիմ Ռիշի հայտարարությանը, որտեղ նա խոսում է «Վրաստանում քաղաքական հետապնդման» մասին և նշում, որ «կառավարող կուսակցությունն ընդիմության դեմ պայքարում է բռնի հարձակումներով, ձերբակալություններով և ճնշման այլ ձևերով»:

«Քաղաքական հողի վրա հետապնդումը մենք ավարտեցինք 2012 թվականին: Ցանկացած շահարկում անհիմն է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: