Իրակլի Ղարիբաշվիլի. Գիորգի Մազնիաշվիլին ամենից վեր դրեց երկրի շահերը, նրա հերոսական պատմությունը միշտ օրինակ կմնա բոլորի համար, ում համար հայրենիքը բարձրագույն արժեք է
Իրակլի Ղարիբաշվիլի. Գիորգի Մազնիաշվիլին ամենից վեր դրեց երկրի շահերը, նրա հերոսական պատմությունը միշտ օրինակ կմնա բոլորի համար, ում համար հայրենիքը բարձրագույն արժեք է

Գիորգի Մազնիաշվիլին ամենից վեր դրեց երկրի շահերը, նրա հերոսական պատմությունը միշտ օրինակ կմնա բոլորի համար, ում համար հայրենիքը բարձրագույն արժեք է, – Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գեներալ Գիորգիի Մազնաշվիլիի ծննդյան օրվա կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցում:

«Այսօր անպարտելի գեներալ, Վրաստանի ազգային հերոս Գիորգի Մազնիաշվիլիի ծննդյան օրն է: Մեր մեծ ռազմական ավանդույթներով դաստիարակված գեներալը նշանակալի ներդրում ունեցավ Վրաստանի անկախ բանակի կառուցման գործում: Հրամանատար, որն օժտված էր բացառիկ կազմակերպչական և ռազմավարական տաղանդով, նա միևնույն ժամանակ օրինակ էր անձնական խիզախության և հայրենիքին նվիրվածության՝ իր զինակիցների համար: Նա շատ հազվագյուտ հրամանատարներից է, ով ոչ մի պարտություն չի կրել: «Ես ոչ մենշևիկների, ոչ էլ բոլշևիկների գեներալ եմ, ես Վրաստանի գեներալ եմ» – սրանք այն մարդու խոսքերն են, որոնք երկրի շահերը վեր են դասում ամեն ինչից: Իր հերոսական կյանքի պատմության ընթացքում նա միշտ օրինակ կմնա վրացի մարտիկների համար, բոլոր նրանց համար, ում համար հայրենիքը բարձրագույն արժեք է», – գրում է Իրակլի Ղարիբաշվիլին: