Իրակլի Ղարիբաշվիլի. Բաթումիի միջազգային համաժողովը հարթակ է, որն աջակցում է մեր տեսլականին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը հակամարտության տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջանի վերափոխելու վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Բաթումիի միջազգային համաժողովում անցկացված բարձր մակարդակի հանդիպումներին:

Կառավարության ղեկավարի խոսքով, Բաթումիի միջազգային համաժողովը հարթակ է, որն աջակցում է Վրաստանի կառավարության տեսլականին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը հակամարտության տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջանի վերափոխելու վերաբերյալ:

«Մեծ պատիվ է հյուրընկալել Եվրոպական խորհրդի նախագահին, Մայա Սանդուին, Վլադիմիր Զելենսկիին և Վրաստանի բոլոր բարեկամներին, ովքեր այսօր միացան մեզ՝ ֆիզիկապես կամ վիրտուալ: Բաթումիի միջազգային համաժողովը հարթակ է, որն աջակցում է մեր տեսլականին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը հակամարտության տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջանի վերափոխելու վերաբերյալ», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Թողնել մեկնաբանություն