Իրակլի Ղարիբաշվիլի. ԱՄՆ-ն կես միլիոն դոզա «Pfizer» է նվիրաբերելու Վրաստանին
Իրակլի Ղարիբաշվիլի. ԱՄՆ-ն կես միլիոն դոզա «Pfizer» է նվիրաբերելու Վրաստանին

ԱՄՆ-ի կառավարությունը կես միլիոն դոզա «Pfizer» է նվիրաբերելու Վրաստանին, և մենք պատվաստանյութը կստանանք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում,- լրագրողներին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Բանակի քաղաքի» կառուցման գործընթացին ծանոթանալուց հետո:

Նրա խոսքով, արդեն մեկ միլիոն դոզա չինական պատվաստանյութեր՝ «Սինովակ» և «Սինոֆարմ» է ներկրվել Վրաստան, և «Pfizer» պատվաստանյութը կներկրվի աստիճանաբար՝ ամեն հանգստյան օրերին:

«Վերջին օրերին դուք կարող եք տեսնել, որ մենք ունենք կորոնավիրուսային դեպքերի թվի աճ: Ես ուզում եմ մարդկանց ասել, որ այս իրավիճակի հիմնական լուծումը պատվաստումն է: Դրանից առաջ խնդիր կար, որ երկրում բավարար քանակությամբ պատվաստանյութ չկան, մենք ամեն ինչ արեցինք, որ բավարար պատվաստանյութեր բերենք: «Սինովակի» և «Սինոֆարմի» մեկ միլիոն դոզա պատվաստանյութ տեղում է, «Pfizer»-ի մեկ միլիոն դոզան արդեն սկսվել է ներկրվել, և ամեն հանգստյան օրերին փուլ առ փուլ կներկրվի «Pfizer»-ի պատվաստանյութ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել նվիրաբերել «Pfizer»-ի կես միլիոն դոզա, որը մենք կստանանք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում», – ասաց վարչապետը: