Իրակլի Չիքովանի. Հաջողություն եմ մաղթում վրացական ավիացիային և յուրաքանչյուր զինծառայողին
Իրակլի Չիքովանի. Հաջողություն եմ մաղթում վրացական ավիացիային և յուրաքանչյուր զինծառայողին

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանի» Զուգդիդիի մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Չիքովանին արձագանքում է Ավիացիայի 28-րդ տարելիցին և ռազմական ավիացիայի ծառայողներին՝ մասնագիտական օրվա առիթով:

«Այսօր վրացական ռազմական ավիացիայի օրն է: Օդային տարածքը մեր պաշտպանունակության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այսօր Վրաստանն ունի լիարժեք արդիականացված պաշտպանության համակարգ: Պատրաստվել է 10 տարվա զարգացման ծրագիր, որի համաձայն Վրաստանի պաշտպանության ուժերը կունենա նորացված ավիացիոն պարկը:

Վրացական ռազմական ավիացիայի պատմությունն սկսվում է Վրաստանի Ժողովրդավար Հանրապետության ժամանակաշրջանից, երբ ստեղծվեց վրացական ռազմական ավիացիոն ստորաբաժանումը: Ռազմական ավիացիայի բոլոր ծառայողներին շնորհավորում եմ այս կարևոր օրվա առթիվ»,- գրում է իր ֆեյսբուքյան էջում Իրակլի Չիքովանին: