Իրաքում, Տիգրիս գետի վրա լաստանավ է շրջվել, զոհվել է 70 մարդ
Իրաքում, Տիգրիս գետի վրա լաստանավ է շրջվել, զոհվել է 70 մարդ

Իրաքում, Տիգրիս գետի վրա  լաստանավ է շրջվել: Զոհվել է 70-ից ավելի մարդ:

Ինչպես փոխանցում են տեղի իշխանությունները, զոհվածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Լաստանավի վրա ընդհանուր առմամբ գտնվում էր 100 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Մոսուլ քաղաքի մոտակայքում, Նովրուզի տոնելու ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Իրաքի ներքին գործերի նախարարությունը, լաստանավի վրա գտնվող ընտանիքները ուղևորվում էին դեպի Մոսուլի զբոսաշրջային համալիր:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Իրաքի առողջապահության նախարարության լրատվությամբ, հաջողվել է փրկել 20 մարդու: