Իրաքում ռազմաբազայում հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի զինվորական
Իրաքում ռազմաբազայում հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի զինվորական

Իրաքում ռազմաբազայում հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի զինվորական, տուժել՝ մի քանի ամերիկացի և իրաքցի:

Իրաքի հյուսիսային մասում ռազմաբազայում իրականացվել է 8 հրթիռային հարձակում: Բազայում գտնվում էին իրաքցի և ամերիկացի զինծառայողներ:

Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս որևէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել, սակայն ինչպես հայտնի է, նշված շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բավականին հաճախ իրականացնում է հարձակումներ:

Իրաքում արդեն մի քանի ամիս է, իրավիճակը լարված է: