Իրաքում Իրանի հյուպատոսության վրա հարձակման փորձի ժամանակ զոհվել է երեք մարդ
Իրաքում Իրանի հյուպատոսության վրա հարձակման փորձի ժամանակ զոհվել է երեք մարդ

Իրաքի Քարբալա քաղաքում Իրանի հյուպատոսության վրա հարձակման փորձի ժամանակ մահացել է երեք վիրավորվել 20 մարդ:

Ըստ տեղական մամուլի, ագրեսիվ տրամադրված ցուցարարների մի մասը նոյեմբերի 3-ին փորձել է գրոհել Իրանի հյուպատոսության շենքը:  Արդյունքում, ոստիկանության հետ բախումների ժամանակ վիրավորվել է 20 մարդ, այդ թվում ոստիկաններ:

Ցուցարարները պահանջում էին, որ Իրանը դադարեցնի միջամտել Իրաքի ներքին գործերին:

Հիշեցնենք, որ մինչ այդ Իրանի հյուպատոսությունը իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել զերծ մնալ Իրաք այցելությունից: Բողոքի ցույցերը Իրաքում տեղի են ունենում հոկտեմբերի սկզբից: Ցուցարարները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի մեջ և պահանջում են կառավարության հրաժարականը: Ցույցերի  ընթացքում մահացել է մոտ 250 մարդ: