Իրաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ զանգվածային մահապատիժ են իրականացրել
Իրաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ զանգվածային մահապատիժ են իրականացրել

Իրաքի հարավում մահապատժի են ենթարկել ԴԱԻՇ-ի 38 նախկին գրոհայինի, այդ մասին հայտնել է Իրաքի արդարադատության նախարարությունը։ Ներկա պահին Իրաքի բանտերում տասնյակ հազարավոր մարդիկ են պահվում, որոնք մեղադրվում են ԴԱԻՇ-ին անդամակցելու մեջ:

Դեկտեմբերի սկզբին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ մահապատիժների սահմանումը նախկին գրոհայինների նկատմամբ կատարվում է ընթացակարգային նորմերի խախտմամբ. մեղադրյալներին պարզապես հնարավորություն չեն տալիս բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը: