Իրաքում Բասրայի օդանավակայանի վրա իրականացվել է հարձակում
Իրաքում Բասրայի օդանավակայանի վրա իրականացվել է հարձակում

Իրաքում Բասրայի օդանավակայանի վրա իրականացվել է հարձակում: Այս մասին օդանավակայանի ներկայացուցիչների վրա հենվելով լրատվություն է տարածում The Washington Post-ը:

«Կատյուշա» անվանմամբ հայտնի համակարգից 4 անգամ կրակելու արդյունքում ոչ մեկ չի տուժել:

Օդանավակայանի ներկայացուցչի խոսքերով տեղական ժամանակով ժամը 8-ին տեղի ունեցած հարձակումը թռիչքների համար հիմնախնդիր չի ստեղծել:

Իրաքի իշխանությունների համար անհայտ է, թե ով է կանգնած հարձակման ետևում:

Սեպտեմբերի 7-ին, երեկոյան ժամերին Բասրայում ցուցարարները հարձակվել են Իրանի դեսպանատան վրա, որից հետո պաշտոնական Թեհրանը կոչ է արել Իրանի քաղաքացիներին լքել Իրաքի տարածքը:

Արդեն մի քանի օր է ցուցարարները բողոքի ակցիաներ են անցկացնում խմելու ջրի և էլեկտրաէներգիայի հետ կապված հիմնախնդիրների պատճառով: Այս օրերի ընթացքում զոհվել է 20 և վիրավորվել է 100 մարդ: