Իրաքի խորհրդարանը հաստատել է նախարարների նոր կաբինետի ոչ լիարժեք կազմը
Իրաքի խորհրդարանը հաստատել է նախարարների նոր կաբինետի ոչ լիարժեք կազմը

Իրաքի խորհրդարանը հաստատել է նախարարների նոր կաբինետի ոչ լիարժեք կազմը: Վարչապետ Ադել Աբդել Մախդինը նախագահի առջև դրել է երդում:

Խորհրդարանը ընդհանուր հաստատել է 14 նախարարության ղեկավարի, սակայն այնպիսի հանգուցային գերատեսչություններում, ինչպիսին են պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները, նախարարների թեկնածության շուրջ դեռևս չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի:

Այս պահի դրությամբ, կրկին թափուր է ութ նախարարություն: Օրենսդրական մարմինը նախարարներին հաստատելու համար ժամկետ ունի մինչև նոյեմբերի 2-ը:

Իրաքում խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին մայիսին, որը Իսլամական պետությունից ազատագրելուց հետո առաջին դեպքն էր: