Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանության ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանության ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանության ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ:

Իրաքի ռազմական ղեկավարության տեղեկությամբ, այսպես կոչված կանաչ գոտու ուղղությամբ հրթիռները արձակվել են անօրինական խմբավորման կողմից, որի հետևանքով վիրավորվել է Իրաքի բանակի մեկ զինվոր, ինչպես նաև վնասվել են մի քանի մեքենաներ և բնակելի համալիր:

ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկությամբ, հրթիռային հարձակումից անմիջապես հետո, գործի է դրվել դիվանագիտական ​​ներկայացուցչության հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը հրթիռները ոչնչացնում է օդում:

Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռային հարձակման արդյունքում դիվանագիտական ​​համալիրը փոքր-ինչ վնասվել է: