Իրաքի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Աբու Յասեր Ալ-Իսավին
Իրաքի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Աբու Յասեր Ալ-Իսավին

Իրաքի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Աբու Յասեր Ալ-Իսավին: «Ռոյտեր» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ, Մուստաֆա Ալ-Քադիմին:

Աբու Յասեր Ալ-Իսավին «Իսլամական պետության» առաջնորդն էր Իրաքում:

Անցյալ շաբաթ «Իսլամական պետությունը» ստանձնել էր Բաղդադում երկու ահաբեկչության պատասխանատվությունը: Մարդաշատ շուկայի վրա հարձակումը խլել էր 32 մարդու կյանք: Վերջին երեք տարվա ընթացքում, սա մահապարտ ահաբեկիչների կողմից առաջին լայնածավալ հարձակումն էր Իրաքում: