Իրաքը նոր վարչապետ ունի
Իրաքը նոր վարչապետ ունի

Մուհամմեդ Ալաուիին նշանակվել է Իրաքի վարչապետի պաշտոնում: Նրան կառավարություն ձևավորելու համար տրվել է մեկ ամսյա ժամանակաշրջան: Մինչ այդ Ալաուիինը ղեկավարում էր Իրաքի հաղորդակցությունների նախարարությունը: Նա Իրաքի կառավարությունը ղեկավարելու է ժամանակավոր, մինչ խորհրդարանական ընտրությունները:

Իր խոսքում Իրաքի նոր վարչապետն ասել է, որ կհեռանա պաշտոնից, եթե տարբեր քաղաքական ուժերը, կներգրավվեն նախարարների պորտֆելների բաշխման գործընթացին: Ալաուիին միևնույն ժամանակ կոչ է արել Իրաքի հակակառավարական ցույցերի մասնակիցներին, չդադարեցնել ցույցերը, քանի դեռ չեն կատարվել իրենց բոլոր պահանջները:

Իրաքում զանգվածային բողոքի ցույցերը չեն դադարում  2019 թվականի հոկտեմբերից: Ցույցերի ֆոնին, անցած տարի Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին հրաժարական էր տվել: Դրանից հետո իրաքյան քաղաքական ուժերը չեն համաձայնվել կառավարության նոր ղեկավարի թեկնածության հետ: