Ինյեստան «Բարսելոնային» հայտնել է հեռանալու մասին. Marca
Ինյեստան «Բարսելոնային» հայտնել է հեռանալու մասին. Marca

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան կատալոնական ակումբին հայտնել է մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին, հաղորդում է Marca-ն:

Ֆուտբոլիստը ցմահ պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ և ակումբի ղեկավարությունը խնդրում է Ինիեստայից, որ  ամեն տարի մինչև ապրիլի 30-ը տեղյակ պահի իր ծրագրերի մասին:

Ինչպես պարզել են լրագրողները, 33-ամյա ֆուտբոլիստը չի սպասել ամսվա ավարտին: Սպասվում է, որ պաշտոնապես Ինյեստայի տրանսֆերի մասին հայտարարություն կլինի ապրիլի 21-ին:

Մինչ այդ գրվել է, որ Ինյեստան նախնական եռամյա  պայմանագիր է կնքել չինական «Տյանցզին Ցյուանցզյան» ակումբի հետ: Պայմանագրի համաձայն, կիսապաշտպանը երեք տարում վաստակելու է  37 միլիոն եվրո: