Ինտերպելացիային վերաբերող հարցերը սովորական կարգով կընթանա արտակարգ իրավիճակի վերացումից հետո. Մամուկա Մդինարաձե
Ինտերպելացիային վերաբերող հարցերը սովորական կարգով կընթանա արտակարգ իրավիճակի վերացումից հետո. Մամուկա Մդինարաձե

Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն անդրադարձել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պահանջին՝ ինտերպելացիայի կարգով Գիորգի Գախարիային խորհրդարան կանչելուն:

Մդինարաձեի խոսքով, դեռ պետք է որոշվի մինչև մայիսի վերջ երկրում կշարունակվի արդյոք արտակարգ դրությունը:

Մամուկա Մդինարաձեն պարզաբանել է, որ դա կախված կլինի համաճարակային իրավիճակից:

Մդինարաձեն նշել է, որ եթե արտակարգ դրության ժամկետը չերկարաձգվի, ապա խորհրդարանը կշարունակի աշխատել կանոնակարգերի լիարժեք պահպանմամբ, իսկ սահմանափակումների մի մասի ուժի մեջ մնալու պարագայում օրենսդրական մարմինը կրկին կլինի արտակարգ դրության ռեժիմում: