Ինտեռնետում տարածվել է Բեյրութի պայթյունի մի քանի տեսանյութ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մի քանի տեսանյութեր տարածվել են սոցիալական ցանցերում:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի մոտակայքում պայթյունը տեղի է ունեցել քիչ առաջ:

Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Երկրի առողջապահության նախարարն ասում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: