«Ինտերը» «Ռոմայի» հետ խաղացել է ոչ-ոքի և կրկին առաջնության երկրորդ տեղում է
«Ինտերը» «Ռոմայի» հետ խաղացել է ոչ-ոքի և կրկին առաջնության երկրորդ տեղում է

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումն անց է կացվեց «Ռոմայի» ու «Ինտերի» միջև:

Միլանցիները հյուրընկալվել են հռոմեացիներին և մինչև 86-րդ րոպեն հաղթում էին 1:2 հաշվով, իսկ 86-րդ րոպեին «Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին խփեց հանդիպման չորրորդ գոլը և գրանցեց վերջնական արդյունքը՝ 2:2:

«Ինտերը» երկու խաղում անընդմեջ չկարողացավ հաղթել: Հատկանշական է, որ այսօրվա հանդիպմանը հաղթելով «Ինտերը» կհավաքեր 40 միավոր, կհասներ «Միլանին» և կտեղափոխվեր Սերիայի «Ա»-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:

18-րդ տուրում «Ինտերին» կրկին դժվար փորձություն է սպասվում, քանի որ հյուրընկալելու է Թուրինի «Յուվենթուսին», «Ռոման» կհանդիպի «Լացիոյին», իսկ «Միլանը» կփորձի պահպանել առաջատարի դիրքը «Կալյարիի» հետ դիմակայությունում: