Ինքնասպանության փորձի ժամանակ տուժած պատանին մահացել է հիվանդանոցում
Ինքնասպանության փորձի ժամանակ տուժած պատանին մահացել է հիվանդանոցում

Ինքնասպանության փորձի ժամանակ տուժած 15 ամյա պատանին մահացել է հիվանդանոցում։ Լրատվությունն այս մասին Վրաստանի առաջին ալիքին հաստատել են հիվանդանոցում։

Բժիշկների խոսքով, պատանու վիճակը ծանր էր և նա գտնվում էր արհեստական շնչառություն վրա։ Նրան երեկ վիրահատել են։ Նրա բուժմանը ներգրավված էին նաև արտասահմանցի բժիշկները։

Դեկտեմբերի 12֊ին պատանին փորձել է ինքնասպան լինել։ Դեպքը տեղի է ունեցել Դիղոմի թաղամասում։ Դրան նախորդել էր Կանաչ դպրոցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, պատանու վկայի կարգավիճակով հարցաքննությունը ոստիկանության բաժանմունքում։ Ինչպես հայտարարել է փաստաբանը, բաժանմունքում պատանու վրա իրականացվել է հոգեբանական ճնշում։ Նրա խոսքով ոստիկանները ստիպում էին նրան ճանաչել մեղքը։ Փաստաբանի հայտարարությունը ժխտել են ներքին գործերի նախարարությունում։

Պետական տեսուչի ծառայությունը ոստիկանների կողմից անչափահասի նկատմամբ ցուցմունք տալու համար հնարավոր ճնշման փաստով սկսել է հետաքննություն։