Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք շարժական քվեատուփը կարող են պահանջել մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 14:00-ն
Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք շարժական քվեատուփը կարող են պահանջել մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 14:00-ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, թիվ 45 բանաձևում մտցվել են փոփոխություններ: Փոփոխությունների համաձայն, ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողներին տրվում է լրացուցիչ մեկ օր, որպեսզի զանգահարեն ԿՀԸ-ի հեռախոսային-տեղեկատվական կենտրոն և պահանջեն շարժական քվեատուփի ծառայությունները:

Մասնավորապես, փոփոխությունների համաձայն, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք հոկտեմբերի 27-ին շարժական քվեատուփ կարող են պահանջել առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00-ն:

Նշված նախաձեռնությունը նիստում բարձրացրել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Դավիթ Գուրգենիձեն:

Նրա խոսքով, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց թիվն ավելանում է և ժամկետը երկարացնելով, ավելի շատ քաղաքացիներ հնարավորություն կունենան մասնակցել ընտրություններին: Նիստում փոփոխությունները հաստատվել են տասը ձայնով:

Ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների համար, շարժական քվեատուփը պահանջելու վերջնաժամկետը սպառվելու էր այսօր, ժամը՝ 22:00-ին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների համար, ԿԸՀ-ը, ընտրություններին ներգրավված կողմերի հետ միասին, մշակել է ստացիոնարներում, կարանտինում և ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար քվեարկությանը մասնակցելու կանոնները:

ԿԸՀ-ի տեղեկությամբ, նշված անձանձ իրենց տեղակայման վայրի համաձայն կսպասարկեն հատուկ խմբեր: Ընտրական վարչությունում պարզաբանում են, որ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողները, որոնք պաշտոնապես գրանցված են համապատասխան գերատեսչության տվյալների բազայում, պետք է դիմեն ԿԸՀ-ի հեռախոսային-տեղեկատվական կենտրոնին ՝ 2 51 00 51 (0) հեռախոսահամարով:

Թողնել մեկնաբանություն