Ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մենք նկատել ենք մոտ 100 փոքր և համեմատաբար լուրջ խախտումներ. Էկա Գիգաուրի
Ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մենք նկատել ենք մոտ 100 փոքր և համեմատաբար լուրջ խախտումներ. Էկա Գիգաուրի

Ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մենք արձանագրեցինք մոտ 100 փոքր և համեմատաբար լուրջ խախտումներ, – այս մասին հայտարարել է՝ «Թափանցիկություն Վրաստան» կազմակերպության նախագահ Էկա Գիգաուրին:

Ինչպես նշել է Էկա Գիգաուրին, կազմակերպության դիտորդները գրել են 14 բողոք:

«Կարևոր խախտումների շարքում ուշագրավ է ենթադրյալ այսպես կոչված «կարուսելի» փաստը: Մասնավորապես, ուսանողական արհմիության դիտորդ, Մառնեուլի ընտրատարածքի թիվ 13 ընտրատեղամասի դիտորդ Թոֆիգ Աքբերովը ընտրատեղամասում երկու անգամ քվեարկել է, սակայն երրորդ փորձի ժամանակ հանձնաժողովի անդամները դա թույլ չեն տվել: Նշենք, որ այս անձն ընդհանրապես այս տեղամասում գրանցված չի եղել, ընտրողների միասնական ցուցակում նա գրանցված է Մառնեուլիի ընտրատարածքի թիվ 10տեղամասում: Ըստ մեր դիտորդի ՝ նույն ընտրատեղամասում, Աքբերովից բացի, մեկ անգամ չէ, որ քվեարկել են Բախլել Գուսեյնովը և մի քանի այլ անձինք: Մենք պատրաստվում ենք դիմել ԿԸՀ-ին և պահանջել ընդհանրապես դադարեցնել քվեարկությունն այս տեղամասում, քանի որ այն խնդրահարույց տեղամաս է:

Բացի այդ, բացահայտվում է Դուշեթիի թիվ 1 ընտրատարածքում ընտրողների ենթադրյալ կաշառակերության փաստը: Ընդհանուր առմամբ, բացահայտվեցին դիտորդներին խոչընդոտելու և ճնշման, քվեատուփի գաղտնիության խախտման և ընտրատեղամասից 100 մետր շառավղի խախտման փաստերը», – հավելեց Գիգաուրին: