Ինֆեքցիոն հիվանդանոցում գտնվող հիվանդներից 8-ի մոտ կորոնավարակ չի հաստատվել, իսկ մնացած 8-ի պատասխանները կլինեն այսօր
Ինֆեքցիոն հիվանդանոցում գտնվող հիվանդներից 8-ի մոտ կորոնավարակ չի հաստատվել, իսկ մնացած 8-ի պատասխանները կլինեն այսօր

Վարակիչ հիվանդությունների կլինիկան ստացել է Լուգարի ​​լաբորատորիայից ութ հիվանդի պատասխանները, որի համաձայն ոչ մեկի մոտ կորոնավարակ չի հաստատվել,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են հիվանդանոցից:

Ըստ կլինիկայի, այսօրվա դրությամբ կլինիկայի կարանտինում է գտնվում 19 մարդ, այդ թվում այն երեքը, որոնց մոտ մի քանի օր առաջ հաստատվել է կորոնավարակը:

«Ժամը 09:00-ի համար, ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային բաժանմունքում գտնվում է 19 մարդ: Այսօր առավոտյան Լուգարի լաբորատորիայից ստացել ենք 8 մարդու անալիզի պատասխաններ, և դրանց բացասական են: Նրանք չունեն ոչ «Ա» և ոչ էլ «Բ» տիպի վարակ: Ինչ վերաբերում է մյուս հիվանդներից, ապա Լուգարի կենտրոնից պատասխանները հայտնի կլինեն մինչև օրվա վերջը»,- ասել են հիվանդանոցում:

Դրա հետ մեկտեղ, ինֆեքցիոն հիվանդանոցի հաղորդմամբ, բոլոր հիվանդները Վրաստանի քաղաքացիներ են և գտնվել են Իրանում և Իտալիայում: