Ինֆեքցիոն հիվանդանոցից հնարավոր է վաղը դուրս գրվի ևս հինգ բուժված
Ինֆեքցիոն հիվանդանոցից հնարավոր է վաղը դուրս գրվի ևս հինգ բուժված

Կորոնավիրուսով վարակված հինգ մարդու թեստերը ցույց են տվել բացասական արդյունք: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսավորված բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն:

Էնդելաձեի խոսքով, նրանք բոքսավորված բաժանմունքից հավանաբար դուրս կգրվեն վաղը:

Վրաստանում կա կորոնավիրուսի հաստատված 54 դեպք: Մինչ այս բուժվել էր երեք մարդ: