Ինձ համար շատ կարևոր է, բնակչությունն իմանա ճշմարտությունը, որ իրենց վարչապետը վարչապետ լինելու ժամանակ չի հարստացել. Գիորգի Կվիրիկաշվիլի
Ինձ համար շատ կարևոր է, բնակչությունն իմանա ճշմարտությունը, որ իրենց վարչապետը վարչապետ լինելու ժամանակ չի հարստացել. Գիորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին քվեարկել է Սաբուրթալոյում, 24-րդ ընտրատեղամասում՝ ընտանիքի հետ միասին:

«Քվեարկել եմ թեկնածուի համար և կայացրել այն որոշումը, որը թելադրված է պատասխանատվության զգացումով Վրաստանի ապագայի առջև: Իմ կարծիքով, շատ կարևոր ընտրություններ են և շատ կարևոր է ընտրությունը, որը կկատարի բնակչությունը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Կվիրիկաշվիլին նշել է, որ քաղաքականություն վերադառնալ չի պատրաստվում և ունի շատ հետաքրքիր աշխատանք:

Կվիրիկաշվիլին մեկնաբանություն է արել նաև Արագվիի կիրճում, Քվեշեթի գյուղում իր բնակելի տան մասին, որի մասին խոսվում է հեռուստատեսային սյուժեներից մեկում:

«Ցավալի է, որ ինձանից տեղեկություն չեն ստացել կամ վերստուգել: Լրագրողն առաջնորդվել է միայն 216 թվականի հանրային ռեեստրի գրառումով: Որպեսզի առավել ստույգ տեղեկություն ստանար, առնվազն պետք է տեսներ գույքային հայտարարագրումը, որը լրացվել է 2012 թվականին և 2012 թվականին ևս նշել եմ, որ այնտեղ ոչ միայն հողամաս էր, այլ նաև տուն: Նշված է, որ տունը 250 քառակուսի մետր էր: Արդար ձևով ծառայել եմ այնտեղ, որտեղ ծառայել եմ: Վստահ եմ, սա քաղաքական ռեպորտաժ էր: Ինձ համար շատ կարևոր է, որ ճշմարտությունը պարզվի և բնակչությունը իմանա, որ իրենց վարչապետը վարչապետ լինելու ժամանակ չի հարստացել»,- նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին: