Ինձ համար Նիկա Մելիան համառության, քաջության և անձնազոհության խորհրդանիշն է, առանց որի բան չի ստացվի. Միխեիլ Սաակաշվիլի
Ինձ համար Նիկա Մելիան համառության, քաջության և անձնազոհության խորհրդանիշն է, առանց որի բան չի ստացվի. Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ազգային շարժման» այսօրվա համագումարում շնորհավորել է Նիկա Մելիային կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Սահակաշվիլիի խոսքով, Նիկա Մելիան իր համար համառության, քաջության և անձնազոհության խորհրդանիշն է: Միխեիլ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են էլեկտրոնային ընտրություններին:

«Ցանկանում եմ շնորհավորել ձեզ առաջին էլեկտրոնային ընտրությունների անցկացման կապակցությամբ և շնորհավորել Նիկա Մելիային հաղթանակի առթիվ: Նիկան ինձ համար համառության, քաջության, անձնազոհության խորհրդանիշն է, առանց որի ոչինչ դուրս չի գա, քանի որ մենք պայքարի վճռական փուլում ենք: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր հարյուրավոր, հազարավոր ակտիվիստներին այսքան տարի բռնաճնշումներին, հետապնդումներին դիմանալու և գաղափարին ու հիմնական գործին չդավաճանելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են էլեկտրոնային ընտրություններին: Ես ուզում եմ ձեզ ասել, որ ապագայում, հենց որ մենք հեռացնենք այդ ուզուրպատորներին իշխանությունից, վրաց ժողովուրդը կկայացնի բոլոր հիմնական որոշումները էլեկտրոնային ընտրություններով, կոճակին սեղմելով, վրացիներն ամբողջ աշխարհում կորոշեն իրենց հայրենիքի ճակատագիրը», – հայտարարել է Սաակաշվիլին:

Միևնույն ժամանակ, նա շնորհակալություն հայտնեց Լևան Վարշալոմիձեին և նշեց, որ Վարշալոմիձեն հրաժարվեց շատ մեծ պաշտոնից Ուկրաինայի կառավարությունում, վերադարձավ Վրաստան և պայքարում է մինչև վերջ:

«Ես նույնպես կցանկանայի շնորհակալություն հայտնել Լևան Վարշալոմիձեին, ով հրաժարվեց Ուկրաինայի կառավարությունում շատ մեծ պաշտոնից, մեծ շարժում բացեց Աջարիայում և Վրաստանում, վերադարձավ և պայքարեց մինչև վերջ: Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ընդդիմության հետ միասին շատ կարևոր հաղթանակ տարանք այս ընտրություններում, և այն գողացավ Իվանիշվիլին: Վրաց ժողովուրդը մեր հույսն ունի և ես հուսով եմ, որ մենք կվերադարձնենք նրանց այս հաղթանակը: Դրա համար այժմ պետք է բարձրացվի վերջնական, որոշիչ ալիք, որը կքշի կտանի ուզուրպատորի, օլիգարխի և նրա ստեղծած տիկնիկային ռեժիմը և Վրաստանին կվերադարձնի խաղաղությունը, զարգացումը և բարգավաճումը: Յուրաքանչյուր վրացի հուսով է նայում մեզ: Հիմա գլխավորը միասնության պահպանումն է և հարձակումը մինչև վերջ: Մեր վերջնական հաղթանակը շատ մոտ է: Ես խորապես հավատում եմ դրան», – հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին համագումարի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ:

Այսօր կայացած համագումարում Նիկա Մելիան պաշտոնապես ընտրվել է «Ազգային շարժման» նախագահի պաշտոնում:

Թողնել մեկնաբանություն