Ինձ և իմ երեխաներին սպառնում են «ազգային շարժման» հետ կապ ունեցող նախկին զինվորականները. Սալոմե Զուրաբիշվիլի
Ինձ և իմ երեխաներին սպառնում են «ազգային շարժման» հետ կապ ունեցող նախկին զինվորականները. Սալոմե Զուրաբիշվիլի

Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ իրեն և իր որդիներին սպառնում են: Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:

«Վերջին օրերին, կոնկրետ նոյեմբերի 9, 10 և 11-ին իմ և իմ զավակների՝ Թեյմուրազի և Քեթևանի հասցեին կարճ տեքստային հաղորդագրությունների միջոցով ուղարկվել են սպառնալի բովանդակության ուղերձներ: Հաղորդագրությունները պարունակում էին շատ ծանր բովանդակություն»,-հայտարարել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքերով սպառնալիքները իրական են և դրա հեղինակներն են «ազգային շարժման» հետ կապված նախկին զինվորականներ: