Ինձ ցնցել է Շատիլիում տեղի ունեցած ողբերգությունը, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և ողջ Վրաստանին. Բիձինա Իվանիշվիլի
Ինձ ցնցել է Շատիլիում տեղի ունեցած ողբերգությունը, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և ողջ Վրաստանին. Բիձինա Իվանիշվիլի

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին իր վիշտն է արտահայտել Շատիլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ցավակցել զոհվածների ընտանիքներին:

«Ինձ ցնցել է Շատիլիում տեղի ունեցած ողբերգությունը: Սա մեծ վիշտ է և մեծ ցավ: Ես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և ողջ Վրաստանին»,- ասված է Բիձինա Իվանիշվիլիի ցավակցական հեռագրում:

Շաթիլի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 17 և ծանր վիրավորվել երեք մարդ:

Ավտովթարը տեղի է ունեցել Դուշեթիի մունիցիպալիտետում, Բիսո գյուղի մոտակայքում: Ուղևորատար միկրոավտոբուսը ձորն է ընկել մոտ 80 մետր բարձրությունից:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով: