Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ չորսը
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ չորսը

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ չորսը:

Սումաթրայի և Ջավայի 6,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից հետո հայտարարվել է նաև ցունամիի վտանգ, որի պատճառով տարհանվել է առափնյա գոտում բնակվող հազարավոր մարդ:

Երկրաշարժն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև Ջակարտա մայրաքաղաքում: Ուժգին ցնցումների ժամանակ ավերվել է 34 տուն, մասամբ վնասվել են հազարավոր շենքեր:

Ինդոնեզիան գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որի պատճառով երկրում հաճախ են լինում ուժգին երկրաշարժեր:

Ինդեզիայում ամենաուժգին երկրաշարժը և ցունամին տեղի էր ունեցել 2004 թվականին: Այն ժամանակ մասշտաբային աղետի հետևանքով զոհվել է 226 հազար մարդ:

Թողնել մեկնաբանություն