Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 30 մարդ
Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 30 մարդ

Ինդոնեզիայի հարավում գտնվող Սուլավեսի նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 30 մարդ:

Անդադար ուժեղ անձրևի պատճառով հեղեղվել են նահանգի բնակավայրերը:

Հազարավոր տեղի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: 25 մարդ համարվում է անհետ կորած:

Իշխանությունը տուժածների համար ստեղծում է ժամանակավոր ապաստաններ:

Ջրհեղեղի պատճառով, գլխավոր ավտոմայրուղիներից մեկի վրա դադարեցված է երթևեկությունը: Համապատասխանաբար, աղետից տուժածներին սնունդ և առաջնային օգտագործման իրեր փոխանցվում են ուղղաթիռներով: