Թե ինչպիսին է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը որոշում է միայն Ռուսաստանի նախագահը. Մարիա Զախարովա
Թե ինչպիսին է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը որոշում է միայն Ռուսաստանի նախագահը. Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, Մարիա Զախարովան արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությանը և նշել, որ Սերգեյ Լավրովին գնահատելու գործը, թե ինչպիսին է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, միայն Ռուսաստանի նախագահի իրավասությունն է:

«Թերեզա, Լավրովը ռուս նախարար է և ոչ թե բրիտանացի և այն թե ինչպիսի նախարար է նա, որոշում է Ռուսաստանի նախագահը: Ես հասկանում եմ, որ դուք ցանկանում եք այլ բան մտածել, սակայն ձեր նախարարը Բորիս Ջոնսոնն է»,-գրել է Զախարովան իր facebook-ի էջում:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր հայտարարել է, որ Լոնդոնը բոյկոտում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և կասեցնում է Ռուսաստանի հետ գոյություն ունեցող բոլոր կապերը: