Ինչպես գիտեմ, «Քարթու» հիմնադրամի և «Vivus» ընկերության միջև կա համաձայնություն. Իվանե Մաճավարիանի
Ինչպես գիտեմ, «Քարթու» հիմնադրամի և «Vivus» ընկերության միջև կա համաձայնություն. Իվանե Մաճավարիանի

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հայտարարում է, որ պարտքերի զրոյացման ծրագրի առնչությամբ «Vivus» ընկերության հետ ողջ շաբաթվա ընթացքում ընթանում էին բանակցություններ:

«Ինչպես գիտեմ, «Քարթու» հիմնադրամի և «Vivus» ընկերության միջև կա համաձայնություն, ով մեկ տարուց ավելի հին պարտքեր ունի և բավարարում է չափանիշները, կկարողանա օգտվել նշվալ նախաձեռնությունից և կարծում եմ, այստեղ էլ չի լինի խնդիր»,- նշել է ֆինանսների նախարարը՝ «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում, կառավարության նոր նախաձեռնության մասին խոսելիս:

Վրաստանի ֆինանսերի նախարար Իվանե Մաճավարիանին օրեր առաջ հայտարարել էր, որ անհույս պարտքերի զրոյացման նախաձեռնությունը չեր վերաբերի առցանց-վարկերի «Vivus» ընկերության բաժանորդներին, քանի որ ընկերությունը հրաժարվել էր համաձայնությունից: