Ինչպես են օգնել «երեք հրացանակիրները» Վրաստանին վարակի դեմ պայքարում. Բի Բի Սի
Ինչպես են օգնել «երեք հրացանակիրները» Վրաստանին վարակի դեմ պայքարում. Բի Բի Սի

Բրիտանական «Բի-Բի-Սի» հեռուստաընկերությունը վրաց համավարակաբանների մասին հրապարակել է՝ «Ինչպես են օգնել «երեք հրացանակիրները» Վրաստանին վարակի դեմ պայքարում» վեռնագրով հոդված:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Վրաստանը հայտնվել է այն 15 երկրների ցուցակում, որոնց Եվրամիությունը համարում է բավականաչափ անվտանգ, իր սահմանները բացելու համար: Վրաստանը նախկին խորհրդային միության հանրապետությունն է, որը ստացել է այդ կարգավիճակը:

3,7 միլիոն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է «կովիդ 19»-ի հազարից պակաս դեպք, մահացել է 15 մարդ:

Հոդվածի համաձայն, համավարակի դեմ հաջող արձագանքի գործում երկրում գովաբանում են պետական գիտնականների խմբին, որոնց անվանում են ՝ «երեք հրացանակիրներ»:

Համեմատության համար, Վրաստանի քարևան Հայաստանում կորոնավիրուսը հասնում է իր գագաթնակետին: Ամեն օր երկրում գրանցվում է վարակման հարյուրավոր դեպքեր, որոնց ընդհանուր քանակը գերազանցել է 26 հազարը, մահացել է 500 մարդ: Հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում նաև հարևան Ադրբեջանում:

«BBC»-ն գրում է, որ Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի վերջին, որին կառավարությունն անմիջապես արձագանքեց: Մարտի կեսերին բոլոր դպրոցները, համալսարանները, բիզնես օբյեկտները և հասարակական տրանսպորտը դադարեցրեցին իրենց գործունեությունը: Մարտի 21-ին, արտակարգ դրություն հայտարարելուց հետո, արգելվեցին բազմամարդ հավաքները և քաղաքի ներսում տեղաշարժը, ինչպես նաև սահմանվեց պարետային ժամ:

Ինչպես ասվում է հոդվածում, Վրաստանում ամենագլխավոր կրոնական տոնի ՝ ուղղափառ Զատիկի ժամանակ, կառավարությունը արգելել է մասնավոր տրանսպորտով տեղաշարժը և փակել է գերեզմանատները:

«Մենք նախատեսել ենք համավարակի սպառնալիքը առաջին հաստատված դեպքից մեկ ամիս առաջ: Մեր երկրի առանձնահատկությունից ելնելով, մենք չէինք կարող օգտագործել այլ երկրների օրինակները»,- «Բի Բի Սի»-ին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

BBC- ն գրում է, որ տեղեկատվական արշավը և պարբերական նորությունների հրապարակումը ղեկավարել են երկրի գլխավոր գիտնականները և Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնը (NCDC): Ըստ հոդվածի, նշված կենտրոնին պատկանող Լուգարի ​​լաբորատորիան Ռուսաստանի ապատեղեկատվության մշտական ​​թիրախ է:

«Ռուսական կողմը լաբորատորիային մեղադրում է ԱՄՆ-ի կենսաբանական զենքի գաղտնի ծրագրին մասնակցելու մեջ: Սակայն նրա գիտնականները գլխավորել են կորոնավիրուսի դեմ պայքարի արշավը»,- գրել է հոդվածի հեղինակը:

«BBC»-ն նշում է, որ՝ հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի գիտնականները մեծ հարգանք են վայելել Վրաստանում: Եռյակի մեջ են մտնում՝ Ամիրան Գամղրելիձեն, Պաատա Իմնաձեն և Թենգիզ Տերցվաձեն, որը Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության կենտրոնի ղեկավարն է:

Եվս մեկ ճանաչված դեմքը Մարինա Էզուգբաիան է, որը Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրենն է:

Ըստ «BBC»-ի, Վրաստանում կորոնավիրուսի ախտորոշման համար գործում է 19 լաբորատորիա:

«Ոսկյա չափորոշիչով, մենք մեկ միլիոն բնակչի վրա անց են կացրել 30 հազար «Փի Սի Ար» թեստ: Ապաքինվածների գործակիցը կազմում է 86 %, ցավոք ունենք 15 մահվան դեպք, ինչը 1,6% է: Համաշխարհային ցուցանիշով դա շատ ցածր է»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:

«BBC»-ն գրում է նաև, որ Վրաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնել հասարակությանը, իրենց ցուցումներին հետևելու համար:

Հրապարակումը նշում է, որ արտակարգ դրության ժամանակ գործում էին խիստ պատժամիջոցներ, ֆիզիկական անձանց համար մեկ հազար դոլարի, իսկ իրավաբանական անձանց համար երեք հազար դոլարի չափով:

Ըստ BBC- ի հոդվածի, Վրաստանի վարչապետի հայտարարությամբ, վրացիների համագործակցությունը և բոլոր համապատասխան հրահանգների կատարումը պայմանավորել է, որ երկրում այս պահին համավարակային լավ իրավիճակ է:

Մեծ Բրիտանիայի հանրային հեռարձակողը գրում է, որ Վրաստանի համար մեծ փորձություն էր Զատկական գիշերային պատարագը, որի ընթացքում եկեղեցիներում գտնվում էին հազարավոր քաղաքացիներ:

Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, Վրաստանում բացվել են բազմաթիվ բիզնեսներ և ռեստորաններ: Գործում է դիմակ կրելու խիստ կարգը փակ տարածքում, և սոցիալական հեռավարության պաշտպանությունը:

«Վրաստանի կառավարությունում հույս ունեին, որ երկիրը հուլիսի 1-ից իր սահմանները կբացեր օտարերկրյա զբոսաշրջիկների համար, սակայն այդ ծրագիրը տապալվեց»,- գրել է հոդվածի հեղինակը:

Հեղինակը գրում է նաև, որ Վրաստանում, հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը ցուցաբերում է մեծ զգուշություն:

«BBC»-ն օգտագործել է Վրաստանի առաջին ալիքի ֆոտոլրագրող Միրիան Մելաձեի լուսանկարը, որն արվել է մարտի 14-ին, Վրաստանի կառավարության աշխատակազմում համատեղ ճեպազրույցից հետո: