Ինչպես են դպրոցի աշակերտները ստանալու ատեստատ - Կրթության նախարարության պարզաբանումը
Ինչպես են դպրոցի աշակերտները ստանալու ատեստատ - Կրթության նախարարության պարզաբանումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է, թե ինչպես են դպրոցի աշակերտները ստանալու ատեստատ:

Ինչպես հայտարարում են նախարարությունում, այն բանի համար, որ աշակերտը ստանա ատեստատ պետք է բոլոր առարկաներից ունենա դրական գնահատական, հինգ կամ ավել միավոր:

«2018-2019 կրթական տարուց, պետության կողմից կազմակերպվող դպրոցի ավարտական քննությունները 11-րդ և 12-րդ դասարանցիների համար վերացվել են:

  • Աշակերտները, որոնք կտրվել են քննությունների ժամանակ այնուամենայնիվ կստանան ատեստատ, եթե բոլոր առարկաներից ունեն դրական գանահատականներ, հինգ կամ ավել միավոր:
  • Դասարանը հաղթահարելու կամ բացակայությունների էկստեռն քննությունների հաջող հանձնելու դեպքում, աշակերտներին հնարավորություն է տրվում վերցնել ատեստատ, եթե բոլոր առարկաներից ունեն դրական գնահատական:
  • Ատեստատները տրամադրելու է ծառայությունների զարգացման գործակալությունը, օրենքում  համապատասխան փոփոխությունների գործի դրվելուց հետո: Նշվածի վերաբերյալ լրատվությունը տարածվելու է ավելի ուշ:
  • Դպրոցն ավարտած երիտասարդներին, որոնք կստանանն ատեստատ, իրավունք է տրվում գրանցվել՝ մասնագիտացված կամ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, ինչպես 2019 թվականին, այնպես էլ հաջորդ տարիներին»,-ասված է հայտարարության մեջ:
Թողնել մեկնաբանություն