Ինչպես էին զարգանում իրադարձությունները Գուրջանիում «ազգային շարժման» ցույցին (վիդեո, ֆոտոշարք)

Գուրջաանիում, Վելիսցիխեի մոտ առավոտից իրավիճակը լարված էր: «Ազգային շարժման» հանրահավաքի մասնակիցները փորձում էին բացել իրավապահների կողմից փակված ճանապարհը և ուղևորվել դեպի Թելավի: Ոստիկանները ցուցարարներին մի քանի անգամ առաջարկել են Թելավի հասնել այլընտրանքային ճանապարհով, սակայն նրանք հրաժարվել են դրանից:

Իրավապահների և «ազգային շարժման» անդամների միջև մի քանի անգամ տեղի է ունեցել ընդհարում: Ցուցարարները մի քանի անգամ փորձել են ավտոմեքենաներով ճեղքել ոստիկանների պատնեշը, ինչպես նաև փորձել են կողաշրջել ոստիկանական ավտոբուսը: Ցուցարարների մի մասը քարեր է նետել ավտոբուսի ուղղությամբ:

Ցույցին խոչընդոտներ ունեին նաև լրագրողները: Կոնկրետ աշխատանքի հնարավորություն չի տրվել Իմեդի հեռուստաալիքի ներկայացուցիչներին: