Ինչպես ասեմ իմ ընտրողներին, որ ԱՄՆ-ի դեսպանն այս երկրում ժողովրդավարության պահապանն է, երբ ես չեմ ստանում հստակ ձայն, որը պետք է ստանամ իրենից. Նիկա Մելիա
Ինչպես ասեմ իմ ընտրողներին, որ ԱՄՆ-ի դեսպանն այս երկրում ժողովրդավարության պահապանն է, երբ ես չեմ ստանում հստակ ձայն, որը պետք է ստանամ իրենից. Նիկա Մելիա

«Ազգային շարժման» անդամ Նիկա Մելիայի հայտարարությամբ, պատահական չէ, որ վերսկսվել են իր և մի քանի այլ անձանց դատավարությունները:

Մելիայի հայտարարությամբ, ընդունված է քաղաքական որոշում, կպցված գործերի քննարկման վերաբերյալ, սակայն, ըստ նրա, այն անձինք, որոնց վերաբերում են դատավարությունները, չեն վախենում ձերբակալությունից:

Նիկա Մելիայի գնահատմամբ, սա առևտրային գործընթացի բացումն է, որը տեղի է ունենում դեսպանների ներգրավմամբ բանակցությունների ֆոնին:

Նիկա Մելիան ասում է, որ ներկա իրավիճակի վերաբերյալ սպասում է դեսպանների դիրքորոշմանը :

«Երբ ռեժիմը, բացում է գործընթացը երրորդ փուլից առաջ, այն ժամանակ, երբ դեսպանների ներգրավմամբ ընթանում են բանակցություններ, համենայն դեպս կարծում եմ, ես անձամբ այդպիսի սպասումներ ունեմ, որ ինչ որ դիրքորոշում պետք է արտահայտվի, ուզում եք ԱՄՆ-ի, ուզում եք Եվրամիության դեսպանի կողմից: Եթե ​​մենք այսօր չիմանայինք, որ դատարաններում սկսվել է կանչերի գործընթացը, ակնկալում էի, որ ռազմավարական պետության ներկայացուցիչները, մեր երկրում դեսպանների տեսքով, սևի վրա չասեն սպիտակ է, ուվ ուզում է լինի:

Եթե ​​մենք տեսնում ենք հասարակության մեծ մասի, ամբողջ ոչ կառավարական հատվածի, քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների, և որ ամենակարևորն է ՝ ժողովրդի դիրքորոշումը, որ երկրում ընտրություններ չեն անցկացվել, եթե տեսնում ենք, որ երկիրը ղեկավարում է ոչ ֆորմալ կառավարողը, ժամանակ առ ժամանակ ազատ լրատվամիջոցները հետապնդվում են, մարդիկ գերեվարվում են, հետո մեզ հետ առևտուր են անում, եթե այս ամենը չի տեսնում որևէ դեսպան, նա ինձ ասում է, որ դա այդպես չէ, կարծում եմ, որ ես պարզապես իրավունք ունեմ չհավատալ նման դեսպանի անկեղծ աջակցությանը իմ երկրի հանդեպ:

Ցանկացած դեսպան, եթե չի փորձում պաշտպանել արևմտյան ժողովրդավարության արժեքներն ու արժանիքները, երկրում ապահովված լինի ազատ խոսքը, անց կացվեն ընտրություններ, երկիրը մեկընդմիշտ դուրս գա օլիգարխիկ ջրապտույտից, ապա ի՞նչ դաշնակից ես դուն: Եթե ​​մեր երկրում Ռուսաստանի դեսպանատուն լիներ և Ռուսաստանի դեսպանը քաղաքական նպատակներից ելնելով ասեր, ինչ հեթեթություն է, ինչ օլիգարխ, ինչ է ընտրություններ չեն անցկացվել: Ինչպես չեն անցկացվել, որոշ դիտորդներ գրեցին, որ այն նորմալ է անցկացվել: Հետո, ներեցեք ինձ, ի՞նչ տարբերություն է: «Մակդոնալդսը» Յարոսլավլում էլ կա, Էսենտուկիում էլ և Կիսլավոդսկում, ամենուր է: Մենք ուզում ենք այս երկրում ամրապնդել արևմտյան արժեքները, որ մեր երեխաները ապագա ունենան: Ցանկացած մարդ, ով երես է թեքում այս ամենից, ով էլ որ նա լինի, ինչպիսին էլ լինի նրա առաքելությունը, իր անկեղծության մեջ, շատ մեղմ գնահատեմ, ես լուրջ կասկածներ ունեմ:

Միթե ինչ-որ մեկը չի՞ տեսնում, որ նրանք փորձում են առևտուր անել գերիներով, գիտնականներով, ես նկատի ունեմ Ակակի Խուսկիվաձեին և Ակակի Կոբալաձեին այս դեպքում, ցանկանում են դրան գումարել ևս մի քանի հոգու: Անհնար է, որ այսպես շարունակվի, ես անձամբ չեմ պատրաստվում ջուր հավաքել բերանի մեջ, քանի որ այդ ամենը դեմ է քաղաքակրթության մեր պատմական ձգտմանը: Ինչու մեզ դուր չի գալիս Ռուսաստանի Դաշնությունը: Քանի որ այնտեղ նույնպես ընտրություններ չեն անցկացվում, օլիգարխիկ ռեժիմ է, այնտեղ թագավոր է հռչակվել, քանի դեռ Պուտինը կենդանի է, այնպես չէ՞: Այդ պատճառով անընդունելի է: Կարծում եմ, որ ԱՄՆ-ի դեսպանը պետք է լրջորեն մտածի և Եվրամիության դեսպանը, թե ինչն է մարտահրավերի առջև է կանգնած, անհնար է, այստեղ սխալ դիրքորոշում ընդունելը դավաճանություն է մեր ռազմավարական հարաբերությունների, քանի որ ջուր է կանգնում այս պատմական գործընթացին, քանի որ ինչպես կարող եմ համոզել իմ ընտրողներին այն բանում, ինչում ես մինչ այժմ համոզել եմ, ինչպես ասեմ, որ ԱՄՆ-ի դեսպանը այս երկրում ժողովրդավարության պահապանն է, երբ ես դեռ չունեմ այն ​​հստակ ձայնը, որը պետք է լսեի նրանից: Սա ջուր է լցնում Ռուսաստանի Դաշնության ջրաղացին: Այո, մենք այստեղ ուժեղացնում ենք նրանց դիվերսիոն գործունեությունը, քանի որ երբ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը տեսնում է, որ ընտրությունները տեղի չեն ունեցել և ինչ-որ երկրի դեսպան, որը մեզ համար շատ թանկ է ռազմավարական առումով, և մենք նրանց համար նույնպես, ասում է, որ ընտրությունները կայացան, ներեցեք ինձ, դա ավելի վատ արդյունքների կբերի: Այնպես որ այդ խնդիրները պետք է լուծվեն», – հայտարարել է Նիկա Մելիան:

Նիկա Մելիայի խոսքով, ընդդիմության ներկայացուցիչները պայքարում են ոչ թե պաշտոնների, այլ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորության համար:

«Ընդդիմությունում, առանցձին քաղաքական սուբյեկտներ պաշտոնի համար չեն պայքարում: Մենք պարզապես պայքարում ենք, որ իշխանությունը երբևէ փոխվի ընտրությունների միջոցով, ոչ թե Ռուսաստանի Դաշնության նման, և երբ ԱՄՆ-ի դեսպանն ինձ անուղղակիորեն կանգնեցնում է այն ճանապարհին, որ երկրում ընտրություններ երբեք չանցկացվեն, անձամբ ես չեմ կարող հանդուրժել այս փաստին, քանի որ ես հաշվետու եմ մեր ընտրողների առջև, և այս ընտրազանգվածը չափազանց մեծ է, մոտ 500 000 միայն «Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է» դաշինքինը: Այլ քաղաքական կուսակցությունների ընտրողները արդյունքում հասնում է մեկ միլիոնի, նույնիսկ կեղծված ընտրությունների պայմաններում: Ի՞նչ ենք մենք ասում այս մարդկանց: Մենք պետք է մտածենք այդ մասին և անկեղծ երկխոսություն վարենք երկրում մեր ռազմավարական գործընկերների ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Նիկա Մելիան «Մթավարի ալիքի» եթերում: