Ինչքան շատ բարեփոխումներ կիրականացնի երկիրը, այնքան մեծ կլինի մեր աջակցությունը. Ժան Կլոդ Յունկեր
Ինչքան շատ բարեփոխումներ կիրականացնի երկիրը, այնքան մեծ կլինի մեր աջակցությունը. Ժան Կլոդ Յունկեր

Վրաստանի պատրաստակամությունը, խորացնել եվրամիության հետ ինտեգրումը, շատ դրական քայլ է: Ինչքանով շատ բարեփոխումներ կիրականացնի երկիրը, այնքան մեծ կլինի մեր աջակցությունը,-այս մասին եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, Բրյուսելում 2018 թվականի ռազմավարական ծրագրի և ֆինանսական աջակցության ծրագրի համաձայնագրերի ձևակերպումից հետո:

Փաստաթղթերը ստորագրել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Ինչպես նշել է Ժան Կլոդ Յունկերը, այսօրվա հանդիպումը հաստատում է, թե որքանով կարևոր է Վրաստանի հետ համագործակցությունը:

«ՈՒրախ եմ հյուրընկալել Վրաստանի կառավարությանը և իմ ընկեր Մամուկա Բախտաձեին եվրահանձնաժողովում, այս առանձնահատուկ միջոցառման համար, քանզի սա մեծ օր է Վրաստանի և Եվրամիության համար: Այսօրվա հանդիպումը հաստատում է, թե որքանով կարևոր է Վրաստանի հետ համագործակցությունը:

Ես Վրաստան առաջին անգամ այցելել եմ այս տարվա մայիսի 26-ին և ինձ համար մեծ պատիվ էր տեսնել վրաց ժողովրդի խիզախությունը և վրաց ժողովրդի ամբիցիաները: Այդ օրը ես ասացի, որ մեր ճակատագրերը փոխկապված են: Վրաստանի պատրաստակամությունը, խորացնել եվրամիության հետ ինտեգրումը, շատ դրական քայլ է: Ինչքանով շատ բարեփոխումներ կիրականացնի երկիրը, այնքան մեծ կլինի մեր աջակցությունը»,-հայտարարել է եվրահանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքերով Վրաստանի համար 2014 թվականից տրամադրված ֆինանսական օգնության չափը կազմել է 519 միլիոն եվրո:

Բրյուսելում այսօր տեղի է ունենում Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի անդամների մասնակցությամբ բարձր կարգի առաջին հանդիպումը: Ձևաչափը նախատեսում է ոլորտային բնույթի հանդիպումներ Վրաստանի կառավարության անդամների և Եվրահանձնաժողովի մասնակցությամբ:

Բացի այդ, Բրյուսելում այցով գտնվող վարչապետ Մամուկա Բախտաձեն արդեն հանդիպել է եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն