Ինչին է մեզ պետք այնպիսի տնտեսություն, եթե կորցնելու ենք մեր զավակներին. Իլիա երկրորդ
Ինչին է մեզ պետք այնպիսի տնտեսություն, եթե կորցնելու ենք մեր զավակներին. Իլիա երկրորդ

Գտնում եմ, որ կառավարությունը պետք է վերցնի պատասխանատվությունը և վերահսկի իրավիճակը,-այս մասին Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է կիրակնօրյա քարոզի ժամանակ, որը վերաբերում էր մարիխուանայի օրինագծին:

Իլիա երկրորդը հայտարարել է, որ երկրին պետք չէ այնպիսի տնտեսություն, եթե նա կորցնելու է իր զավակներին:

«Գտնում եմ, որ կառավարությունը պետք է վերցնի պատասխանատվությունը և վերահսկի իրավիճակը: Այս ոլորտը չպետք է անցնի մասնավոր սեկտոր: Եթե դա տեղի ունենա ապա իրավիճակը հնարավոր չի լինի վերահսկել:

Այս պահին հարցը հետևյալն է, պետք է մշակվի օրենսդրությունը: Այս օրենսդրությունում պետք է գրվի, որ կառավարությունը վերցնում է այդ պատասխանատվությունը:

Պետք է հիշենք, որ սա շատ վտանգավոր է: Վտանգավոր է նաև այն առումով, որ այլ երկրներից կգան թմրամոլները և Վրաստանում կօգտվեն այդ ազատությունից: Դրանով թմրամոլությունը էլ ավելի կտարածվի Վրաստանում: Այսպիսով խնդրում ենք իշխանություններին ուշադիր լինել և չնայել դրան միայն տնտեսական կողմով: Երկրին պետք չէ այնպիսի տնտեսություն, եթե նա կորցնելու է իր զավակներին»,-ասել է Իլիա երկրորդը:

 

Թողնել մեկնաբանություն