Ինչ վիճակ է աղետի գոտում. Տեսանյութ Ճուբերիից

Ճուբերիում, Նենսկրա գետի մակարդակը կրկին բարձր է:

Տեղում աշխատում է հատուկ տեխնիկան: Աղետի գոտուց յոթ կիլոմետր հեռավորության վրա տեղակայված են հրշեջ-փրկարարները, որոնք վերահսկում են ջրի մակարդակը և լրատվություն են փոխանցում համապատասխան մարմիններին:

Ճուբերի գյուղում, աշետի գոտում փրկարարական աշխատանքները ընթանում էին ողջ գիշերվա ընթացքում:

Առատ տեղումների հետևանքով, Ճուբերի գյուղի տարածքում քանդվել է լեռան մի մասը, որը վարարել է Նենսկրա գետը: Ճուբերի գյուղը և ևս մի քանի բնակավայր կտրվել են արտաքին աշխարհից: Գետի մակարդակի ավելացման պատճառով հեղեղվել է գյուղի տարածքը: Ջրի մակարդակի բարձրացման պատճառով փլուզվել է չորս կամուրջ: