Ինչ ուղղափառության կապ կարելի է ունենալ այն երկրի հետ, որը ոչ միայն Վրաստանի տարածքների բռնազավթիչն է, այլ պայքարում է կրոնի և քրիստոնեական կարգերի դեմ. Սալոմե Զուրաբիշվիլի
Ինչ ուղղափառության կապ կարելի է ունենալ այն երկրի հետ, որը ոչ միայն Վրաստանի տարածքների բռնազավթիչն է, այլ պայքարում է կրոնի և քրիստոնեական կարգերի դեմ. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցիալական ցանցում արձագանքել է, Թբիլիսիում տեղի ունեցող ուղղափառության միջխորհրդարանային վեհաժողովի 26-րդ գլխավոր նստաշրջանի անցկացմանը:

Նախագահի խոսքով, ինչ ուղղափառության կապ և հարաբերություն կարելի է ունենա Վրաստանը այն երկրի հետ, որը ոչ միայն Վրաստանի տարածքների բռնազավթիչն է, այլ պայքարում է կրոնի և քրիստոնեական կարգերի դեմ:

Թբիլիսիում ընթանում է ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր նստաշրջանը: Նստաշրջանը այսօր շարունակվել է նիստերի դահլիճում: Խորհրդարանի խոսնակի համար հատկացված տեղից պատվիրակներին դիմում է վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի դումայի պատգամավոր, Սերգեյ Գավրիլովը: