Ինչ պայմաններում են գտնվում Գերմանիայում օրինական աշխատանքի ծրագրով մեկնած Վրաստանի քաղաքացիները
Ինչ պայմաններում են գտնվում Գերմանիայում օրինական աշխատանքի ծրագրով մեկնած Վրաստանի քաղաքացիները

Գերմանիայում օրինական զբաղվածության ծրագրով գտնվող Վրաստանի քաղաքացիների գործով մինչև այժմ արձագանք չկա: 24 մարդ դեռ գտնվում է ծանր պայմաններում: Ելակի ֆերմայում աշխատողների հայտարարությամբ, իրենց աշխատանքի և կենցաղի պայմանները բարելավվելու փոխարեն վատթարանում են:

Դեռ մայիսին, երբ միգրանտները իրենց ժամանակավոր կացարանից տարածեցին ծանր կադրերը և խոսեցին աշխատանքային պայմանագրի պայմանների խախտման մասին, Գերմանիայի և Վրաստանի համապատասխան գործակալությունների կողմից խոստում տրվեց, որ խնդիրները կլուծվեն, հակառակ դեպքում աշխատողներին կտեղափոխեին մեկ այլ գործատուի մոտ: Այնուամենայնիվ, ըստ աշխատողների, գործատուն մինչ օրս շարունակում է խախտել աշխատանքային պայմանագրի կետերը:

Կենցաղային ոչ պատշաճ միջավայրի պատճառով աշխատակիցներից մեկը նույնիսկ առողջական վնաս է ստացել և չի ստացել որակյալ բժշկական օգնություն:

Վրաստանի քաղաքացիների բնակելի և աշխատանքային պայմանների ուսումնասիրման նպատակով, հունիսի 4-ին իրենց մոտ էին գտնվում Գերմանիայի աշխատանքի և սոցիալական հարցերի դաշնային նախարարության համապատասխան գործակալության ներկայացուցիչները: Գերատեսչությունը ուսումնասիրել է տեղում ստեղծված իրավիճակը և զգուշացրել գործատուին, որ նա խախտում է ինչպես պայմանագրով նախատեսված, այնպես էլ Գերմանիայի օրենսդրությամբ նախատեսված նորմերը: Դրանց ուղղման վերջնաժամկետը հունիսի 16-ն էր, սակայն իրավիճակը տեղում չի փոխվել:

Թողնել մեկնաբանություն