Ինչ պայմանների պաշտպանությամբ կսկսեն աշխատել սննդի օբյեկտները, տոնավաճառները և մոլերը. Աշխատանքի տեսչության դեպարտամենտի պարզաբանումը
Ինչ պայմանների պաշտպանությամբ կսկսեն աշխատել սննդի օբյեկտները, տոնավաճառները և մոլերը. Աշխատանքի տեսչության դեպարտամենտի պարզաբանումը

Այսօրվանից իրենց աշխատանքն են վերսկսում բացօթյա սննդի օբյեկտները: Բացի այդ, բացվելու են բոլոր տեսակի տոնավաճառները, այդ թվում շուկաներն ու մոլերը:

Առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեի խոսքով, օբյեկտները պետք է կատարեն որոշակի պայմաններ:

«Ինչպես գիտեք, բացվում են բաց տիպի ռեստորանները, շուկաները, առևտրի կենտրոնները: Նրանց համար առողջապահության նախարարության աշխատանքային տեսչությունը սահմանել է որոշակի պահանջներ, որոնք պետք է բավարարվեն: Ինչ վերաբերում է ռեստորաններին, ապա սեղանների միջև պետք է պահպանվի երկմետրանոց հեռավարությունը, իսկ աթոռների ետնամասերի միջև տարածությունը սահմանվում է առնվազն մեկ մետր: Բացի այդ, սեղանի շուրջ պետք է նստած լինի առավելագույնս 6 մարդ: Բացի այդ, հատուկ պահանջներ են սահմանվել նաև ռեստորանների խոհանոցների համար: Ինչ վերաբերում է շուկաներին, քանի որ փակ տարածք կա, օդափոխության համար սահմանվել են հատուկ պահանջներ»,- ասել է Բեքա Փերաձեն:

Նրա խոսքով, այդ պահանջները տարբեր ծառայությունների օգնությամբ վերահսկելու են աշխատանքային տեսչության աշխատակիցները: