Ինչ իրավիճակ է Վրաստանի ճանապարհներին (ֆոտոշարք)
Ինչ իրավիճակ է Վրաստանի ճանապարհներին (ֆոտոշարք)

Վատ եղանակի պատճառով Վրաստանի մայրուղիներում որոշ հատվածներ դժվարանցանելի են:

Ձյան առատ պատճառով բարդացած է նաև տեսանելիությունը:

Բարդ օդերևութաբանական պայմանների և ճանապարհներին ստեղծված իրավիճակի պատճառով, որոշ հատվածներում ստեղծվել են վթարային իրավիճակներ և տեղի են ունեցել մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ:

Վրաստանի տարածքով, ճանապարհների որոշակի հատվածներում գործում են սահմանափակումներ: Ընթանում են մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ճանապարհներին գոյություն ունեցող իրավիճակը ներկայացնում է լուսանկարիչ՝ Իրակլի Գեդենիձեն: