Ինչ իրավիճակ է Փարիզի Աստվածամոր տաճարում՝ հրդեհից հետո - ֆոտոշարք
Ինչ իրավիճակ է Փարիզի Աստվածամոր տաճարում՝ հրդեհից հետո - ֆոտոշարք

Արտասահմանյան մամուլը հրապարակում է Փարիզի Աստվածամոր տաճարի լուսանկարները, որտեղ երևում է, թե հրդեհի հետևանքով տաճարի որ մասն է ոչնչացվել:

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է տարաճի փայտե տանիքը, սակայն հրշեջներին հաջողվել է Փարիզի Աստվածամոր տաճարի կառույցը փրկել ամբողջությամբ ոչնչացումից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարից խուսափել են և ազդարարել տաճարի վերականգնման համար անհրաժեշտ գումար հավաքելու մասին միջազգային քարոզարշավի մեկնարկը: Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում օգնելու պատրաստակամություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ն: