Ինչ իրավիճակ է կենտրոնական մայրուղու Իգոեթիի հատվածում, որտեղ տեղի էր ունեցել մի քանի ավտովթար (ֆոտո, վիդեո)

Այս պահի դրությամբ սահմանափակված է երթևեկությունը կենտրոնական ավտոմայրուղու Գորի-Իգոեթի հատվածում: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից:

Վատ եղանակի պատճառով, ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել մի քանի ավտովթար:

Ավտոճանապարհային պատահարները տեղի են ունեցել երեք տարբեր վայրերում: Վնասված է ավելի քան 20 ավտոմեքենա: Տեղում մոբիլիզացված են շտապ օգնության բրիգադներ:

Մի դեպքում ավտոմեքենան բախվել են բետոնե սալիկին, որի հետո երկու մարդ ստացել է թեթև վնասվածք: Նրանց տեղափոխել են Կասպիի հիվանդանոց:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածով: